Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Գիշերը շփման գծում հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց

20.02.2017, 11:11
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն։
Գիշերը շփման գծում հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–