Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
427.39
RUB
5.0809
GEL
138.6
2026 թ. հունիսի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Գիշերը ղարաբաղա–ադրբեջնական զինված ուժերի շփման գծում հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

28.09.2016, 10:45
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների։
Գիշերը ղարաբաղա–ադրբեջնական զինված ուժերի շփման գծում հակառակորդը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (40 կրակոց):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–