Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ֆրանսիան ՀՀ-ին կվաճառի GM 200 ռադարներ. Լըկորնյու

23.10.2023, 22:37
Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը
Ֆրանսիան ՀՀ-ին կվաճառի GM 200 ռադարներ. Լըկորնյու
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել իր հակաօդային պաշտպանության ներուժը՝ երեք GM 200 ռադարների վաճառքի և Mistral զենիթային հրթիռների ապագա մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի միջոցով, երկուշաբթի ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, հայտնում է Reuters-ը։

«Երկնքի պաշտպանությունը բացարձակապես առանցքային պահ է»,- հայտարարել է Լըկորնյուն Փարիզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշել է Լըկորնուն, Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին պատրաստել իր ցամաքային պաշտպանական ուժերը և կաջակցի երկրի ջանքերին՝ ուղղված Զինված ուժերի բարեփոխմանն ու արդիականացմանը։

Նախարարները պայմանագիր են ստորագրել Thales-ի արտադրության երեք GM 200 ռադարների վաճառքի մասին, որոնք Ֆրանսիան նաև մատակարարել է Ուկրաինային, և ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները ստորագրել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր։-0-