Հայտնի է ԱԱԾ և ՀՔԾ պետերի հարցազրույցի գաղտնալսման պատվիրատուն. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուն արդեն հայտնի է, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Սեպտեմբերի 11–ին համացանցում հայտվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկել են իրավիճակը ռեզոնանսային քրեական գործերով, որոնք հարուցվել են հայաստանում նախկին պաշտոնյաների հանդեպ։ Նրանք քննարկել են, մասնավորապես, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը և մեղադրանքի առաջադրումը։ Վանեցյանը հաստատել էր այս ձայնագրության իսկությունը, նաև այն փաստը, որ ՀՔԾ պետի հետ հեռախոսազրույցում քննարկել են 2008 թ.–ի մարտի 1–ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին առնջվող հարցեր։
«Հայտնաբերվել է այն մարդկանց շրջանակը, ովքեր գաղտնալսել և պատվիրել են, սակայն հիմա ուսումնասիրվում են գաղտնալսման միջոցները։ Կարող եմ ասել միայն, որ պատվիրատուն Հայաստանից է, և այդ մարդը կապված չէ ԱԱԾ–ի հետ», – ասաց Վանեցյանը։
Միաժամանակ նա նշեց, որ գոյությու ունեն օպերատիվ տվյալներ,սակայն հիմա բավականին բարդ է ապացուցել պատվիրատուի ներգրավվածությունն այս գործում։
ԱԱԾ–ի տնօրենը պատմել է, որ հետաքննության ժամանակ Քննչական կոմիտեի կողմից հայտնաբերվել է, որ այդ օրը նա հեռախոսային կապի մեջ է եղել ՀՔԾ տնօրենի հետ 10 անգամ` 8 անգամ զանգահարել է ՀՔԾ ղեկավարը, մնացած երկու անգամը ինքն է զանգել։ Իսկ հեռախոսազրույցի առավելագույն տևողությունը կազմել է 2,5 րոպը։
«Մեր խոսակցությունները եղել են մոնտաժված և ներկայացված որխես մեկ ամբողջություն։ Հաշվի առնելով այն, որ ես գտնվել եմ ռոումինգում, օպերատորները չեն օգտագործել գաղտնի պրոտոկոլներ, որոնք մենք օգտագործում ենք երկրի ներսում հեռախոսազրույցների պաշտպանության համար և, փաստացի, այն կատարվել է IP հեռախոսակապի միջոցով։ Կապի ալիքն այդ դեպքում պաշտպանված չէ, և միջին մակարդակի յուրաքանչուր մասնագետը կարող էր գաղտնալսել մեր հեռախոսազրույցը», – ասաց Վանեցյանը։
Միաժամանակ նա նշեց, որ ներկայացրել է իր հեռախոսը քննչական մարմիններին։ Հեռախոսում գտնվել են նաև իր կնոջ անձնական նամակները, երեխաների ուղարկված լուսանկարները և իր բանկային քարտերի տվյալներով։
Նման գաղտնալսման հիմնական պատճառներից մեկը նա նշել է իր վրա ճնշում գործադրելու փորձը, որպեսզի նա հրաժարականի դիմի, ինչի շնորհիվ ԱԱԾ–ն զգալիորեն կթուլանար։–0–