Հաջորդ տարին պետք է դառնա եվրասիական գործընթացի և հայ հասարակության համար այդ գործընթացի շահերի ցուցադրման տարի. Սաֆարյան
25.12.2013,
17:46
Հաջորդ տարին պետք է դառնա եվրասիական գործընթացի և հայ հասարակության համար այդ գործընթացի շահերի ցուցադրման տարի, հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ Արամ Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հաջորդ տարին պետք է դառնա եվրասիական գործընթացի և հայ հասարակության համար այդ գործընթացի շահերի ցուցադրման տարի, հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքով` հայ հասարակությունը պետք է ներգրավվի Մաքսային միությունում Հայաստանի ապագայի և եվրասիական ինտեգրման մասին կառուցողական և դրական բանավեճում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Պետք է այնպես անել, որ այն ճնշող մեծամասնությունը, որը կողմ է (եվրասիական) ինտեգրմանը, սակայն լավ չի պատկերացնում, թե ինչ է դա, իրազեկված լինի, հասկանա դրա նշանակությունը, ուղին, որով ընթանում է Հայաստանը և աջակցի այդ ուղուն», – հայտարարեց Սաֆարյանը «Եվրասիական ընտրություն – Հայաստան -2013» թեմայով Երևան–Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։
Նա ավելացրեց, որ դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե հայ հասարակության մեծ մասը զգա այն շահը, որը երկիրն ու ժողովուրդը կստանան եվրասիական ինտեգրման արդյունքում։
Սաֆարյանը նաև կարևորեց այն, որ Հայաստանի օրենսդրությունը ՄՄ չափորոշիչներին համաձայնեցնելու գործընթացն անցնի բացարձակ թափանցիկ և հայկական քաղաքացիական հասարակության մասնակցությամբ։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ Ավելի վաղ նախատեսվում է, որ Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։–0–