Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հակառակորդը գիշերն ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը

09.02.2017, 11:28
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
Հակառակորդը գիշերն ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 15 արկ, որից 9-ը ականանետերից, 6-ը՝ նռնականետերից:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–