Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Հակառակորդն առաջնագծում արձակել է ավելի քան 1000 կրակոց

15.05.2017, 11:04
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն։
Հակառակորդն առաջնագծում արձակել է ավելի քան 1000 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–