Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Հակառակորդն այս գիշեր հայ–ադրբեջանական սահմանագոտում կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ. ՀՀ ՊՆ

25.04.2016, 11:39
Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 38 միջադեպ։
Հակառակորդն այս գիշեր հայ–ադրբեջանական սահմանագոտում կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 38 միջադեպ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ:

Հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է SPIKE տիպի հակատանկային հրթիռ. ԼՂՀ ՊՆ>>

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–