Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերն ականանետեր ու նռնականետեր է կիրառել

29.04.2016, 11:32
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը։
Հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերն ականանետեր ու նռնականետեր է կիրառել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2արկ) ու ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–