Հակառակորդը գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կիրառել է ԴՇԿ տիպի գնդացիրներ
22.06.2016,
11:47
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական անդորրը պահպանվել է, բացառությամբ առաջնագծի արևելյան և հյուսիսային ուղղությունների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` նշված հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–