Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հակառակորդը գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ

06.07.2016, 10:54
Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:
Հակառակորդը գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կիրառել է դիպուկահար հրացաններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–