Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 1890 կրակոց

15.03.2017, 11:03
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1890 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–