Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Հակառակորդը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ

06.03.2017, 11:43
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հակառակորդը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ` արձակելով 2 արկ:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–