Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

ՌԴ նախարարների կաբինետը հավանության է արժանացրել Հայաստանում ռազմաբազայի տեղակայման համաձայնագրի արձանագրությունը

04.02.2014, 16:50
ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ռուսական ռազմաբազայի տեղակայման դրույթների մասին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև արձանագրությունների օրինագիծը, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական էջում։
ՌԴ նախարարների կաբինետը հավանության է արժանացրել Հայաստանում ռազմաբազայի տեղակայման համաձայնագրի արձանագրությունը
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել ռուսական ռազմաբազայի տեղակայման դրույթների մասին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև արձանագրությունների օրինագիծը, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական էջում։

«Հանձնարարել ՌԴ ՊՆ–ին ՌԴ ԱԳՆ–ի մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից ստորագրել նշված արձանագրությունը` թույլատրելով կից օրինագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ», – նշվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այսպես, ռազմական կազմավորման կազմում կատարված փոփոխության կապակցությամբ Ռուսաստանը պարտավորվում է Հայաստանին վերադարձնել Ածիկ գյուղի զինվորական քաղաքը։ Հայկական կողմը Ռուսաստանին կփոխանցի երկու զինվորական քաղաք։ Հայաստանում ռուսական ռազմաբազան ընդհանուր առմամբ տեղակայված է 21 զինվորական քաղաքում, նշվում է փաստաթղթում։ –0–