Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

ՀՀ նախագահը առաջարկել է խորհրդարականներին քննարկել համաներում հայտարարելու հնարավորությունը

30.09.2013, 10:43
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը առաջարկել է խորհրդարականներին քննարկել համաներում հայտարարելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Վերջին անգամ երկրում համաներում է հայտարարվել 2011 թ.–ին ՀՀ անկախության 20–ամյակի կապակցությամբ։

Սեպտեմբերի 21–ին հայ ժողովուրդը տոնում է Անկախության օրը։ 1991թ.–ի նույն օրը հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվե անցկացվեց:

Անկախությունը պաշտոնապես հռչակվեց խորհրդարանի կողմից սեպտեմբերի 23–ին։ Ներկայիս Հայաստանն ընդունված է համարել Երրորդ Հանրապետություն։ Մինչ այն եղել են Առաջին Հանրապետությունը (1918–1920 թթ.) և Հայկական ԽՍՀ–ն (1920–1991 թթ.)։–0–