Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

ՀԱՊԿ-ը որևէ վտանգ չի կարող ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար. Պեսկով

18.09.2024, 13:36
ՌԴ-ն համաձայն չէ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված գնահատականի հետ. Պեսկով
ՀԱՊԿ-ը որևէ վտանգ չի կարող ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կրեմլը կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։

«Խոսքը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան իրավունքներին։ Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, մարտավարական ուղիները, բայց միևնույն ժամանակ, իհարկե, մենք պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը որևէ վտանգ չի կարող ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար։

«ՀԱՊԿ-ը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար, հակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է իր անդամ երկրների ինքնիշխանությունը»,- ընդգծել է Պեսկովը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։