Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Հարցման միջոցով բացահայտվել են ԱԺ ընտրությունների ֆավորիտները

31.03.2017, 18:08
Հայաստանի սոցիոլոգիական ակսոցիացիայի և BS/The Gallup Organization-ի անցկացրած զանգվածային հարցումը բացահայտել է ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջատարներին:
Հարցման միջոցով բացահայտվել են ԱԺ ընտրությունների ֆավորիտները

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սոցիոլոգիական ակսոցիացիայի և BS/The Gallup Organization-ի անցկացրած զանգվածային հարցումը բացահայտել է ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջատարներին: 

Մարտի 18-27 անցկացված հարցմանը մասնակցել է 1005 մարդ: 

Հարցման արդյունքներով ընտրողներն ամենից շատ համակրում են «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին (ձայների 73%) և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին (72%): 

Հարցվածների շուրջ 40 տոկոսը համակրում է պաշտպանության նախարար, ՀՀԿ–ից թեկնածու Վիգեն Սարգսյանին, հարցվածների 39 տոկոսը համակրում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ 

Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց BS/The Gallup Organization-ի ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն, հարցվածներին տրվել է նաև հետևյալ հարցը` դրակա՞ն, թե՞ բացասական են նրանք վերաբերում այս կամ այն քաղաքական ուժին:

«Համակրանքի ամենամեծ տոկոսը ՀՀԿ-ինն է` մոտ 24 տոկոս: Բացի այդ, մարդիկ դրական են գնահատում «Ծառուկյան» դաշինքը (հարցվածների մոտ 19 տոկոսը)», - ընդգծեց նա:

Այդուհանդերձ, Ալիսաուշկիենեի խոսքով, համարանքը միշտ չէ, որ դառնում է ձայն:

«Երբեմն մարդկանց ավելի հեշտ է ասել, թե ում համար հաստատ չեն քվեարկի, քան ընտրել քաղաքական ուժերից մեկին: Մենք հարցրել ենք, թե որ քաղաքական ուժերի համար դուք հաստատ չեն քվեարկի: Ի պատասխան` հարցվածների 18տոկոսը նշել է, որ չի քվեարկի ՀՀԿ-ի համար, 16 տոկոսը` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համար, հարցվածների 13 տոկոսը պատրաստ չէ ձայն տալ «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին, 11 տոկոսը` «Ելք» դաշինքի, 10 տոկոսը` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի օգտին:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2–ին, դրանց մասնակցում է ինը քաղաքական կուսակցություն և դաշինք։ Դրանք հանրապետության առաջին համապետական ընտրություններն են 2015 թվականի սահմանդրական բարեփոխումներից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման` գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո` 2018 թվականին։ -0-