Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

Հարցվածների մոտ մեկ երրորդը դժգոհ է ՀՀ նոր վարչապետի գործունեությունից. հարցում

23.12.2016, 20:03
«Հայաստանի վարչապետի 100 օրը» թեմայով Հակակոռուպցիոն կենտրոնի կողմից անցկացված հարցման մասնակիցների մոտ մեկ երրորդը դժգոհություն է հայտնել ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունից։
Հարցվածների մոտ մեկ երրորդը դժգոհ է ՀՀ նոր վարչապետի գործունեությունից. հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի վարչապետի 100 օրը» թեմայով Հակակոռուպցիոն կենտրոնի կողմից անցկացված հարցման մասնակիցների մոտ մեկ երրորդը դժգոհություն է հայտնել ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունից։

Transparency International կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով, կենտրոնի Facebook–յան էջում անցկացված հարցման ժամանակ մասնակիցների 34,5 տոկոսը «բավարար» պատասխան է տվել «Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը» հարցին։ Նոր վարչապետի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների մոտ 16,8 տոկոսը, իսկ 29,4 տոկոսը նշել է, որ դժգոհ է Կարապետյանի գործունեությունից։

Պատասխանելով «Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի ձեռնարկած քայլերն` ուղղված գործարար միջավայրի բարելավմանը» հարցին` հարցվածների մոտ 30,6 տոկոսը տվել է բացասական պատասխան, 28 տոկոսը բավարար են գնահատել վարչապետի ջանքերը, իսկ 17,9 տոկոսը` դրական։

Առցանց հարցմանը մասնակցել է Facebook–ի 653 օգտատեր։–0–