Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Հայաստանը հավանություն է տվել ՄՄ–ի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման միջոցառումների ժամանակացույցին

23.01.2014, 13:54
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Հայաստանի` Մաքսային միությանը և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ընդհանուր տնտեսական տարածքին միանալու միջոցառումների (ճանապարհային քարտեզ) ծրագրի իրագործմանն ուղղված գործողությունների ժամանակացույցին։
Հայաստանը հավանություն է տվել ՄՄ–ի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման միջոցառումների ժամանակացույցին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել Հայաստանի` Մաքսային միությանը և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ընդհանուր տնտեսական տարածքին միանալու միջոցառումների (ճանապարհային քարտեզ) ծրագրի իրագործմանն ուղղված գործողությունների ժամանակացույցին։

Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կառավարության որոշմամբ հաստատվում է միջոցառումների ժամանակացույցը, որն ընդգրկում է 262 միջոցառումից բաղկացած մոտ 20 բաժինր, որոնցից 150–ը պետք է իրականացվեն նախքան ՄՄ–ին անդամակցելը, իսկ մնացածը` անդամակցելուց հետո։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին կարևորել է ամբողջ թղթաբանության կոռեկտ թարգմանության և ամբողջ տերմինաբանության շտկման իրականացումը։

«Խոսքը թղթաբանության տերմինաբանության կիրառման մասին է, ինչը թույլ կտա լիովին լուծել փաստաթղթերի նույնականացման հարցը, իսկ ռուսերեն և հայերեն փաստաթղթերն ամբողջությամբ համադրելի կլինեն»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0-