Հայ փորձագետները կասկածում են ԵՏՄ–ին անդամակցելու Թուրքիայի ցանկության անկեղծության հարցում
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայ փորձագետները կասկածում են ԵՏՄ–ին անդամակցելու Թուրքիայի ցանկության անկեղծության հարցում։
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին ավելի վաղ Daily Sabah հրատարակությանը հայտարարել է, որ ԵՏՄ–ին անդամակցելու հարցը նույնքան առաջնահերթ է Թուրքիայի համար, որքան ԵՄ–ին անդամակցելը։ Նրա խոսքով`Անկարան ուզում է միանալ ԵՏՄ–ին, սակայն չի ցանկանում վնասել եվրաինտեգրմանը։
Հայ փորձագետների կարծիքով` Անկարան իր հիմնական տեղեկության արտահոսքը կազմակերպում է Սաբահի միջոցով, և ԵՏՄ–ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությունն ընդամենը զոնդավորում է, ինչպես և «Ինջիրլիկ» թուրքական ռազմակայանը ռուսական ՌՕՈւ–ին տրամադրելու մասին տեղեկատվությունը։
Մասնավորապես, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանի կարծիքով` դժվար թե կարելի է իրական հարթության մեջ դիտարկել ԵՏՄ–ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը։
«Թուրքիան ազատ առևտրի գոտի ունի ԵՄ–ի հետ, համապատասխանաբար, այն պայմանականորեն պետք է ընտրություն կատարի. հրաժարվել ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտուց, ինչն այդքան էլ տրամաբանական չէ, թե անդամակցել ԵՏՄ–ին», – նշեց Մինասյանը։
Նրա խոսքով` Զեյբեկչիի խոսքերը պարզապես քաղաքական հայտարարություն է։
Նա նաև ավելացրեց, որ վերջին ռուս–թուրքական մերձեցումը կրում է մարտավարական բնույթ, չնայած կողմերը ձևացնում են, թե այն կունենա ռազմավարական հետևանքներ։
«Նույն մարդիկ, ովքեր երկու ամիս առաջ հայտարարում էին, թե մինչև կյանքի վերջ թշնամիներ կլինեն, հիմա, հանկարծ, սկսեցին ամենևին ուրիշ բաներ խոսել։ Կարծում եմ, որ այս մարտավարական մերձեցումը չափազանց շատ խնդիրներ կստեղծի նրանց փոխհարաբերություններում և տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ոլորտում», – ասաց Մինասյանը։ –0–