Հայաստանը կշարունակի ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ. Նախագահ
08.05.2015,
11:10
Հայաստանը կշարունակի ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱԿՌԱ/. Հայաստանը կշարունակի ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։
«Ես վստահ եմ, որ արդեն տեսանելի է այն օրը, երբ հասնելու ենք մեր նպատակին»,–ասված է երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։:
Սարգսյանի խոսքով, Հայաստանը միշտ զգացել է իր ընկերների օժանդակությունը, որը դրսևորվել է ամենատարբեր ոլորտներում։
«Պատմության ընթացքում մենք միշտ էլ զգացել ենք մեր բարեկամների աջակցությունը, որը դրսևորվել է ամենատարբեր ձևերով: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը դարձավ մի նոր էջ միջազգային հանրության զորակցության առումով. Հունաստանի և Կիպրոսի խորհրդարանները քրեականացրին Հայոց ցեղասպանության ժխտումը, Ավստրիայի, Բոլիվիայի, Չիլիի և Լյուքսեմբուրգի խորհրդարանները ճանաչեցին այն, Եվրոպական խորհրդարանը և Ռուսաստանի պետական դուման դատապարտող բանաձևեր ընդունեցին, իսկ Գերմանիայի Նախագահի շրջադարձային ելույթը՝ սեփական պատմությանն առերեսվելու խիզախության կոչով, ուղենիշ դարձավ աշխարհն ավելի արդար և ավելի անվտանգ դարձնելու նպատակ ունեցող ներկա ու ապագա առաջնորդների համար»–ասել է նախագահը:
Պետության ղեկավարը հատուկ նշել է Հռոմի Պապի ելույթը, որն «իր ուժով և դատապարտման կոչով շատերի համար սթափեցնող էր»։
«Ես խորապես համոզված եմ, որ այդ միջոցառումը միայն Հայոց ցեղասպանության ճանաչում չէր, այլ հայ ժողովրդի վաստակի գնահատումն էր, հայ ժողովրդի՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրում ունենալու փաստի գիտակցումը»,–ասել է նախագահը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը և Լեհաստանի սեյմը։ –0–