Հայաստանի և Չինաստանի ղեկավարները գործակցության խորացման և զարգացման հռչակագիր են ստորագրել
25.03.2015,
18:51
Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-28–ին պաշտոնական այցով Չինաստանում է` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցինփինի հրավերով։
Հռչակագիրը ստորագրվել է` ելնելով հետագայում երկկողմ բարեկամական գործակցությունը շարունակելու ընդհանուր ձգտումից, ինչպես նաև հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների գործակցության խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ կողմերը այսուհետ ևս կշարունակեն զարգացնել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները։ Նրանք նաև համարում են, որ հայ-չինական հարաբերությունների առողջ և կայուն զարգացման քաղաքական հիմքն են կազմում երկու երկրների առանցքային շահերին և մտահոգություններին առնչվող հարցերի շուրջ փոխադարձ համաձայնությունը և աջակցությունը։
Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։
Հռչակագրում նշվում է նաև, որ կողմերն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար, համաձայն են հետագայում ևս ակտիվացնել երկու երկրների ղեկավարների փոխադարձ այցերը, ընդլայնել կառավարությունների, օրենսդիր մարմինների, կուսակցությունների, բանակների և հասարակական միավորումների միջև կապերն ու համագործակցությունը։
Կողմերը կարևորում են նաև գործակցության ընթացքում առևտրատնտեսական հարաբերությունները։ Չինական կողմը խրախուսում և աջակցում է իր ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում։
Կողմերը մանրամասնորեն կքննարկեն երկրների միջև ֆինանսական գործակցության զարգացումը, ինչպես նաև նշում են գիտահետազոտական հաստատությունների, ԶԼՄ-ների, մշակույթի, գիտության և տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանման, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում։
Կողմերը դրականորեն կքննարկեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև առաջիկա 5 տարիների համագործակցության ծրագրի կնքման հարցը, փոխադարձ աջակցություն կցուցաբերեն այնպիսի խոշոր միջոցառումների նախապատրաստման և անցկացման հարցում, ինչպիսիք են Հայաստանում չինական մշակույթի և Չինաստանում հայկական մշակույթի օրերը։
Հռրակագրում կողմերը միահամուռ դատապարտում և հաստատապես հանդես են գալիս ահաբեկչության դեմ՝ ցանկացած ձևերով և դրսևորումներով, պատրաստ են հետագայում ակտիվացնել ՄԱԿ-ի Կանոնադրության և համապատասխան միջազգային հակաահաբեկչական փաստաթղթերի շրջանակներում երկու երկրների իրավապահ, անվտանգության և պաշտպանության մարմինների միջև կապերն ու համագործակցությունը, համատեղ պայքարել ահաբեկչության, փողերի լվացման, թմրանյութերի անօրինական շրջանառության և անդրազգային կազմակերպված հանցավորության այլ ձևերի դեմ։
Նշվում է, որ կողմերը հետագայում ևս կակտիվացնեն երկխոսությունն ու փոխգործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների և կառույցների շրջանակներում, կպահպանեն սերտ կապերը և համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերով` երկու երկրների զարգացման համար բարենպաստ միջազգային պայմաններ ստեղծելու նպատակով: -0-