Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

այաստանը, Վրաստանն ու Մոլդավիան միացել են արևելյան էներգետիկ գործընկերությանը

22.10.2013, 10:24
Հայաստանը, Վրաստանն ու Մոլդավիան միացել են Շրջակա միջավայրի և էներգաարդյունավետության արևելյան գործընկերությանը (Eastern Europe Energy Efficiency and Environment Partnership, E5P), ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։
այաստանը, Վրաստանն ու Մոլդավիան միացել են արևելյան էներգետիկ գործընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, Վրաստանն ու Մոլդավիան միացել են Շրջակա միջավայրի և էներգաարդյունավետության արևելյան գործընկերությանը (Eastern Europe Energy Efficiency and Environment Partnership, E5P), ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Միաժամանակ դոնորների միջազգային ընկերությունը որոշել է 70 միլիոն եվրոյով ավելացնել այս գործընկերության հիմնադրամը։

Դոնորներ են համարվում ԵՄ երկրները, ինչպես նաև` Իսլանդիան, Նորվեգիան, Ուկրաինան, ԱՄՆ–ն, իսկ այժմ նաև` Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան։ Ավանդներն այնուհետև օգտագործվում են, մասնավորապես, ազգային մակարդակներով և միջազգային ֆինանսական ինստիտուտներից, մասնավորապես, ՎԶԵԲ–ից, ԵՆԲ–ից, Համաշխարհային բանկի խմբից միջոցների ներգրավման սխեմաներում։ Ի սկզբանե 2009 թվականին առաջարկած հիմնադրամի ուշադրության կենտրոնում Ուկրաինան էր։

«Լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն է տալիս մեզ պաշտպանել ուկրաինական տեղական ինքնակառավարման մարմինները բնակչության համար հասանելի և կանոնավոր ջեռուցման և ջրի որակի բարելավման ապահովման համար։ Ուրախ եմ, որ Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան որոշել են միանալ գործընկերությանը»,– ասել է եվրահանձնակատար Ֆյուլեն, ում խոսքը ներկայացվում է հաղորդագրության մեջ։

ԵՀ–ն պատրաստ է այդ երեք երկրներին մինչև 30 միլիոն եվրո հատկացնել տեղական ինքնակառավարման մարմինների էներգաարդյունավետության նախագծերի համաֆինանսավորման նպատակով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Արևելյան գործընկերության երկրները բարդ պայմանների են բախվում էներգետիկայի ոլորտում, կարծում է ԵՀ–ն։ Դրանց մեծամասնությունը կախված է թանկ ներկրվող գազից։ -0-