Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Հայտնի են նախընտրական քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաալիքներով քաղաքական գովազդի սակագները

10.01.2017, 19:59
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017 թ.–ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը։
Հայտնի են նախընտրական քարոզարշավի ժամանակ հայկական հեռուստաալիքներով քաղաքական գովազդի սակագները

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017 թ.–ի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը։

Ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2–ին։

Ըստ հաղորդագրության, քաղաքական գովազդի վճարովի եթեր պատրաստ են տրամադրել 28 հանրապետական և մարզային հեռուստաալիքներ և ութ ռադիոկայաններ։

Ամենաթանկը «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքների սակագներն են (100 հազար դրամ` մեկ րոպեի համար կամ մոտ 206 դոլար)։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերության եթերի մեկ րոպեն արժե 60 հազար դրամ (124 դոլար)։

Քաղաքական գովազդի ամենացածր սակագներն առաջարկում է «Ռադիո Շիրակը»` 600 դրամ (1,2 դոլար)։ Հայաստանի հանրային ռադիոյի եթերի մեկ րոպեն արժե 2 հազար դրամ (4,1 դոլար)։

Հեռուստաալիքներն ու ռադիոկայանները յուրաքանչյուր կուսակցությանը պատրաստ են տրամադրել 6–20 րոպե տևողությամբ եթերաժամանակ։–0–