ՀՀ ԱԺ–ն սկսել է ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քննարկումը
12.11.2013,
16:42
ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի սկսել է «Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրենքի օրինագծի քննարկումը, որը նախաձեռնել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի սկսել է «Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրենքի օրինագծի քննարկումը, որը նախաձեռնել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Նախօրեին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ արտգործնախարարությունն այդ օրինագծի շուրջ բացասական որոշում է ընդունել։
Ելույթ ունենալով ՀՀ ԱԺ նիստի ժամանակ` Փոստանջյանը հիշեցրել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը 2007 թ.–ից բազմաթիվ անգամ խորհրդարան է ներկայացրել այս օրինագիծը։ «Մենք կարծում ենք, որ և 2007 թ.–ին, և հիմա այս հարցը հրատապ ու կարևոր է` հաշվի առնելով այսօր մեր երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերները», – ասաց նա։
Փոստանջյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նման անկախություն է ստացել միջազգային նորմերին և օրենքների համապատասխան։
«Այսօր մեր խնդիրն է խթանել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ պետությունների կողմից։ Արցախի Հանրապետությունը կայացած ինքնավար պետություն է, որը մենք պարտավոր ենք ճանաչել։ Դա ազդակ կդառնա այլ պետությունների համար», – նշեց նա։
«Ժառանգության» խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ Հայաստանի առջև ԼՂՀ իշխանությունների հետ հարաբերությունները ճշտելու խնդիր է կանգնած։
«Մեր գործողությունները փաստաթղթերով ամրագրված չեն։ Ճանաչումից հետո մենք հնարավորություն կստանանք կնքել պայմանագրեր, որոնք նախատեսված են «Միջազգային համաձայնագրերի մասին» օրենքով։ Սա կարևոր գործոն է, որը պարտավորեցնում է մեզ սկսել ճանաչման գործընթացը», – ավելացրեց նա։
Փոստանջյանը նաև չհիմնավորված է համարել այն փաստարկը, ըստ որի` ԼՂՀ անկախության ճանաչումից հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի։
«Ես պետք է ձեզ հիշեցնեմ, որ այս պահին մենք միայն հրադադարի մասին համաձայնագրի ունենք, և այսօր, ըստ էության, պատերազմը շարունակվում է։ Մենք Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր չունենք», – ասաց նա։
Փոստանջյանը նաև նշեց, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած քննարկումների ընթացքում կառավարության անդամներից կամ ներկայացուցիչներից ոչ ոք չկարողացավ խորհրդարանի կողմից այս օրինագծի ընդունման դեմ փաստարկ ներկայացնել։
Օրինագիծը Արցախի դե–ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակի իրավաբանական ճանաչում է նախատեսում` ելնելով այն բանից, որ ԼՂՀ–ն բավարարում է միջազգային օրենսդրության կողմից ինքնավար պետություններին ներկայացվող բոլոր պահանջներին։
Փաստաթղթով կարգավորվում են Հայաստանի կողմից ԼՂՀ–ի ճանաչման արդյունքում ձևավորվող հարաբերությունները, ճշտվում են Հայաստանի իրավունքներն ու պարտավորությունները Արցախի անվտանգության ապահովման և ամրապնդման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության, Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման հարցում Երևանի մասնակցության գործում։
«Ժառանգություն» խմբակցությունը բազմաթիվ անգամ նախաձեռնել է խորհրդարանում այս օրինագիծը քննարկումը։ Սակայն ամեն անգամ խորհրդարանական մեծամասնությունը ձախողել է քվեարկությունը` նշելով Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի շարունակության համատեքստում այդ փաստաթղթի ժամանակավրեպ լինելը։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-