Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ ԱԽ քարտուղարը Գերմանիայի կանցլերի խորհրդականի հետ քննարկել է համագործակցության խորացումը

17.10.2024, 17:35
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումներին
ՀՀ ԱԽ քարտուղարը Գերմանիայի կանցլերի խորհրդականի հետ քննարկել է համագործակցության խորացումը

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ, հայտնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա խորացումը: Քննարկել են նաև արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Հանդիպմանը կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումներին։ Անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։ ԱԽ քարտուղարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը հնարավորինս արագ կնքել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը: