Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

ՀՀ կառավարությունն արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում` Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

06.12.2018, 12:56
Ուրբաթ` դեկտեմբերի 7-ին, ՀՀ կառավարությունն արտահերթ արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում:
ՀՀ կառավարությունն արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում` Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ` դեկտեմբերի 7-ին, ՀՀ կառավարությունն արտահերթ արտագնա նիստ կանցկացնի Գյումրիում, հինգշաթի կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Մենք արդեն հետ ենք կանչել բոլոր նախարարներին արձակուրդից և նախատեսում ենք արտագնա նիստ անցկացնել կառավարության ամբողջ կազմով Գյումրիում», - ասաց Միրզոյանը:

Միաժամանակ նա հայտնեց, որ նիստի օրակարգը, ինչպես նաև վայրը և անցկացման ժամը հայտնի կդառնան ավելի ուշ:-0-