Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ նախկին փոխվարչապետի գործով դատական նիստը հետաձգվել է

11.01.2019, 14:52
Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստը չի կայացել:
ՀՀ նախկին փոխվարչապետի գործով դատական նիստը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստը չի կայացել, լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Նիստը չի կայացել այն պատճառով, որ պաշտպանության կողմը չի ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը, և հնարավորություն չի եղել բողոքարկել այն: Այդ իսկ պատճառով խնդրել ենք հետաձգել դատական նիստը և ներկայացնել դժգոհությունը, որպեսզի պաշտպանության կողմը ծանոթանա դրա հետ», - ասաց Ալեքսանյանը:

Նա հայտնեց նաև, որ հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 17-ին մինչև 12:00:

Ինչ վերաբերում է ներկայացված մեղադրանքներին, ապա, ըստ փաստաբանի, առաջին ատյանի դատարանը վճռել է, որ երկու մեղադրանքների մասով, որոնք վերաբերում են կաշառքի և սահմանադրական կարգի տապալմանը աջակցելուն` մեղադրանքի համար ոչ մի հիմնավորում չկա, այսինքն` Գևորգյանը կապ չունի այս մեղադրանքների հետ:

«Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ապա, չնայած դատարանը հաստատել է մեղադրանքի համար հիմքի առկայությունը, սակայն հաստատել է, որ ձերբակալության հիմքեր չկան», - ասաց Ալեքսանյանը:

Դատական նիստերի դահլիճից դուրս եկած Գևորգյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները և համարում է դրանք անհիմն:

«Ես շատ ասելիք ունեմ, սակայն հիմա դրա ժամանակը չէ», - ասաց նա:

Ավելի վաղ Գևորգյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ ՔՕ 332–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը)։ Նախօրեին ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեց, որ Գևորգյանին առաջադրված մեղադրանքների մասով լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի առաջիկա օրերին։

Քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել տեղեկատվությունն այն մասին, որ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նա որոշում ընդունի հօգուտ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի։ Պարզվել է, որ Գևորգյանը ճնշում գործադրելու փորձ է իրականացրել մեկ այլ անձի հետ միասին։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-