Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հրաժեշտ Նալբանդյանին. թերթ

14.04.2016, 12:13
Վերջին օրերին հայ հասարակությունը, մեղմ ասած, վրդովված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վարքագծից` ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնին։
Հրաժեշտ Նալբանդյանին. թերթ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Վերջին օրերին հայ հասարակությունը, մեղմ ասած, վրդովված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վարքագծից` ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնին։

Նալբանդյանի փնտրտունքը ղարաբաղյան երկրորդ պատերազմի հանելուկներից մեկն էր` ավելին, քան թշնամու տանկերի ու «Սոլնցեպյոկների» տեղը, գրում է «Ժամանակը»։

«Դեռևս ակնհայտ չեն Նալբանդյանի գաղտնի գործունեության վնասները, բայց արդեն ակնհայտ են նրա անգործունեության վնասները։ Եվ, իհարկե, ամենառաջինն այն է, որ հիմա միայն խոսվում է տանկերից և տրամաչափերից, բայց ղարաբաղյան կարգավորման պարադիգմը հեռացել է երկրորդ պլան։ Բավական է միայն այն, որ հայ հասարակությունն անգործ նստած սպասում էր, թե երբ են համանախագահները գալու իրենց հին առաջարկներով», – նշում են հոդվածի հեղինակները։  

Ռուսական գործոնի մասին իշխանությունները սկսեցին մեղմ տրտնջալ միայն համաֆեյսբուքյան համահայկական բանակումից հետո։ Ավելի ուշ ԱԳ նախարարությունը հիշեց, որ անհրաժեշտ է տասնյակ կյանքեր խլած զենքի վերաբերյալ հանդես գալ և նոտա հղեց, բայց չգիտես ինչու` Իսրայելին, գրում է թերթը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ Սերժ Սարգսյանը մինչև պատերազմը լայն քայլեր էր ձեռնարկել կառավարության փոփոխության ուղղությամբ. «Նալբանդյան չկա, թող էլ չլինի, Սերժ Սարգսյանի համար շատ հարմար պահ է նաև ԱԳ նախարարին փոխելու համար»։ Նալբանդյանի հրաժարականի օգուտներից մեկը ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորները գտնելն է։

«Թեև ժողովրդական ցասումը հիմա հիմնականում ուղղված է ադրբեջանցիների դեմ, բայց շատ շուտով բոլոը խումհարից դուրս են գալու և զոհ են պահանջելու։ Նալբանդյան շատ հարմար է որպես քավության նոխազ», գրում է թերթը։

Հոդվածի հեղինակները նաև նշում են, որ հիմնական պրոբլեմը, իհարկե, Ռուսաստանն է։ Մոսկվային անհրաժեշտ է ռուսական հատուկ ծառայությունների հետ անձնական կապեր ունեցող արտգործնախարար Երևանում, ով ոչինչ չի անի և նոր գլխացավանքներ չի ստեղծի իրենց համար, ով տասնյակ զոհեր խլած սարսափելի զենքը կկոչի «բիզնես» և ընդամենը «կցավա» դրա համար։

«Բայց այս անհարմարությունը կարելի է օգտագործել լուրջ դիվիդենտների համար։ Ռուսաստանին կարելի է ցույց տալ, որ Հայաստանը այլևս չի ուզում այս կարևոր ոլորտը հանձնել Մոսկվայի ուղիղ ղեկավարմանը», նշում է թերթը։

Հիմա Facebook սոցցանցում պահանջում են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, ով հակառակորդի նախաձեռնած պատերազմական գործողությունների ժամանակ գեթ մեկ հայտարարություն չարեց։

Այս հարցի շուրջ իրենց կարծիքն են հայտնել նաև փորձագետները։

Մասնավորապես, փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ժողովրդի» հետ զրույցում նշել է, որ «ՀՀ իշխանությունների կախվածությունը ՌԴ–ից հասել է այն աստիճանի պաթոլոգիայի, որ ՀՀ–ին վնասներ այլևս չի տա»։

Իսկ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը թերթին ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի սպասարկում Հայաստանի ազգային շահերը։ Նրա կարծիքով` այս ընթացքում նվազագույնը պետք է ճանաչվեր Արցախի անկախությունը` հատկապես, երբ միջազգային հանրությունը` Արևմուտքը, դրան պատրաստ էր։–0–