Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին
13.02.2015,
10:43
Սերժ Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` ՀՀ նախագահի 2008 թ.–ի մայիսի 4–ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» հրամանագրի հավելվածի 16-րդ կետը ճանաչվում է ուժը կորցրած, հաղորդում է ՀՀ նախագահի նախագահի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` ՀՀ նախագահի 2008 թ.–ի մայիսի 4–ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» հրամանագրի հավելվածի 16-րդ կետը ճանաչվում է ուժը կորցրած, հաղորդում է ՀՀ նախագահի նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հինգշաբթի ելույթի ունենալով ՀՀԿ խորհրդի նիստին, հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` ԲՀԿ–ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամի կագրավիճակից։ ՀՀ նախագահը, մասնավորապես, նշել է, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք և ընդգծել է, որ, «ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի»։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախորդ հինգշաբթի կուսակցության կողմից նախաձեռնած ոչ իշխանական և հասարակական ուժերի համաժողովի ընթացքում հայտարարել է, որ «ուժ հավաքով համազգային շարժման օգնությամբ, փողոց դուրս եկած ժողովրդի հետ ամենօրյա ջանքերի միջոցով հարկավոր է ստիպել իշխանություններին պատասխանատվություն զգալ ներկա իրավիճակի համար և հաջորդ ընտրություններին հասնել իշխանափոխության»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ–ն 2007–2012թթ.–ին ներառվել է իշխող կոալիցիայի կազմում։ Հիմա այն հանդես է գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ։–0–