Սարգսյան. վարչապետին օժտել Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներով` վտանգավոր է
03.12.2015,
18:00
Վարչապետին օժտել նաև Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներով` վտանգավոր է, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետին օժտել նաև Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներով` վտանգավոր է, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Ես պատասխանատու հայտարարում եմ, որ խորհրդարանական համակարգում, այսինքն` առաջարկվելիք համակարգում Գերագույն գլխավոր հրամանատարի բացակայությունը երկար մտորումների և գիտակցված մոտեցման արդյունք է: Եթե բարեփոխումներն անցնեն, ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնանալու է կառավարությունում, ամբողջը, և այս պարագայում, Վարչապետին օժտել նաև Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներով, կարծում եմ, ևս իր մեջ վտանգ է պարունակում խաղաղ պայմանների համար»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով, դա պայմանավորված է նրա զորք կիրառելու անվերապահ իրավունքով, ինչն իր մեջ վտանգ է կրում:
«Գերագույն գլխավոր հրամանատարը, նրա համար է, որպեսզի խաղաղ ժամանակներում ապահովի զորքի մարտունակությունը, իսկ պատերազմական իրավիճակներում մոբիլիզացնի ողջ ռեսուրսները ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար: Եվ եթե բոլոր ռեսուրսները կառավարության տրամադրության տակ են, ո՞վ կարող է ավելի լավ ապահովել այդ գործառույթը»,-ասել է նախագահը:
Միաժամանակ, նա նշել է, որ եթե երկրում գործեր կառավարման նախագահական համակարգ, այլ ոչ թե կիսանախագահական, ապա հնարավոր է, որ բարեփոխումներ չարվեին:
«Օրինակ, պատերազմական իրավիճակում նախագահական համակարգը շատ նորմալ է, որևէ վտանգ իր մեջ չի ներառում, բայց չի կարելի ասել, որ պատերազմական իրավիճակում խորհրդարանական համակարգը կենսունակ չէ: Այս կիսանախագահական համակարգն է, որ կենսունակ չէ։ Կառավարման խորհրդարանական համակարգի ժամանակ ենթադրվում է, որ, ապրիորի, Վարչապետն ունի խորհրդարանի մեծամասնության սատարումը, իսկ ապրիորի չի ենթադրվում, որ Հանրապետության Նախագահը խորհրդարանում ունի մեծամասնություն»,– ասաց Սարգսյանը։-0-