Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը

14.11.2018, 10:59
Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը։
Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը։

Ինչպես Facebook–յան էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, տասնյակն ունի հետևյալ տեսքը. 

1. Նիկոլ Փաշինյան
2. Արարատ Միրզոյան
3. Լենա Նազարյան
4. Տիգրան Ավինյան
5. Արայիկ Հարությունյան
6. Ալեն Սիմոնյան
7. Սասուն Միքայելյան
8. Լիլիթ Մակունց
9. Սուրեն Պապիկյան
10. Զարուհի Բաթոյան

Նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։ Նոյեմբերի 1–ին կրկին վարչապետ չընտրվեց, և Խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ -0-