Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Հրապարակվել է ԼՂՀ օմբուդսմենի զեկույցն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ

03.05.2016, 21:01
Տպագրվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
Հրապարակվել է ԼՂՀ օմբուդսմենի զեկույցն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Տպագրվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը, զեկույցը ներկայացվել և շարունակելու է ներկայացվել միջազգային կազմակերպություններին: Այն արդեն իսկ ստացել է միջազգային արձագանք և իրենից ներկայացնում է մարդու իրավունքների խախտումների բացահայտման տեսանկյունից հիմնավոր և ճշգրիտ ձևակերպումներով փաստաթուղթ:

Զեկույցում փաստարկված վերլուծված են Ադրբեջանի հայատյաց՝ միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության և բռնության դրդելու մասին վկայող՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում:

Վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները: Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաղ բնակչության, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը:

Ղարաբաղյան հակամարտությունը կտրուկ սրվեց 2016 թ.–ի ապրիլի սկզբին։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-