Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները

16.10.2017, 17:18
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քիչ առաջ Ժնևում ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որը կայացավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։

ԵԱՀԿ ՄԽ–ն հանդես է եկել հայտարարությամբ`ամփոփելով հանդիպման արդյունքները։

ԵԱՀԿ ՄԽ–ի հայտարարության մեջ մասնվորապես ասվում է. «Այսօր Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլխամ Ալիևի գագաթնաժողովը։ Մինսկի խմբի համանախագահների`Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հովանու ներքո կազմակերպված հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների  արտգործնախարարները` Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը։ Գագաթնաժողովին մասնակցել է նաև ԵԱՀԿ ՄԽ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, հանդիպումը կայացել է կառուցողական մթնոլորտում։

«Նախագահները համաձայնություն են ձեռք բերել միջոցներ ձեռնարկելու բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և նախաձեռնել լրացուցիչ քայլեր շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով», – նշվում է կառույցի հայտարարության մեջ։

«Համանախագահները բավարարված են երկու երկների նախագահների բանակցություններից, որոնք տեղի ունեցան երկար ընդմիջումից հետո։ Նրանք վերահաստատում են իրենց պատրաստակամությունը աշխատել կողմերի հետ` բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Որպես հաջորդ քայլ` համանախագահները մոտ ապագայում կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ երկու երկների ԱԳ նախարարների մասնակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։–0–