Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԱԺ–ն ընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում

01.05.2018, 20:59
Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ` 56։
ՀՐԱՏԱՊ. ՀՀ ԱԺ–ն ընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հատուկ նիստի ժամանակ չընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։

Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ` 56։

Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։

Ապրիլի 30–ին «Ելք» խմբակցությունն ըննդիմության առաջնորդ և խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները, ինչպես նաև ՀՅԴ–ն հայտարարեցին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։

Կառավարության ղեկավարի պաշտոնում թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել է նախօրեին։ Որպես վարչապետի թեկնածու առաջադրվել էր միայն մեկ թեկնածու` Նիկոլ Փաշինյանը։

Հայ ընդդիմությունն այս րոպեներին անցկացնում է զանգվածային հանրահավաք Հանրապետության հրապարակում։–0–