Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը կատարեց մի շարք նշանակումներ կառավարության կազմում

11.05.2018, 18:51
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ ստորագրել է մի շարք հրամանագրեր ՀՀ կառավարության կազմում նշանակումներ կատարելու մասին։
ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը կատարեց մի շարք նշանակումներ կառավարության կազմում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ ստորագրել է մի շարք հրամանագրեր ՀՀ կառավարության կազմում նշանակումներ կատարելու մասին։

Առաջին փոխվարչապետ է նշանակվել «Ելք»–ից պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Փոխվարչապետ է նշանակվել «Ելք» դաշինքի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը։

ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել ԱԻ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀՀ կրթության և գիտության նախարար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը։

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը։

ՀՀ սփյուռքի նախարար է նշանակվել Ավագանու խորհրդի ընտրություններում «Ելք» դաշինքից թեկնածու Մխիթար Հայրապետյանը։–0–