Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Ինչպե՞ս են անցնում Ավագանու ընտրությունները. մեկնաբանում է ԿԸՀ ղեկավարը

23.09.2018, 10:35
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրությունների ընթացքը:
Ինչպե՞ս են անցնում Ավագանու ընտրությունները. մեկնաբանում է ԿԸՀ ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրությունների ընթացքը:

«Ժամը 08։00-ին մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Կարևորելով տեղեկատվության հասանելիությունը, ԿԸՀ–ն որոշել է, որ ամբողջ օրվա ընթացքում կաշխատի մամուլի կենտրոնը։ Կազմակերպվում են տարբեր հանդիպումներ, երեք ժամը մեկ կտեղեկացվի քաղաքացիների մասնակցության մասին։ Ժամը 24։00 կսկսվի ձայների հաշվարկումը, որոնք կհարապարակվեն ըստ տեղամասերի», – ասաց Մուկուչյանը։

Նա նշեց, որ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ նաև ԿԸՀ–ի կայքում, ընտրողների ընդհանուր թիվն է 848 343 մարդ, բացվել է 475 ընտրատեղամաս։

Նա հայտնեց, որ ընտրությունների դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ միջազգային կազմակերպություն` 662 դիտորդներով։ Կտետևեն նաև 8 տեղական կազմակերպություններ։

Ընտրությունների լուսաբանման նպատակով հավատարմագրվել են 44 տեղական լրատվամիջոցներ և 620 լրագրող, ինչպես նաև 5 օտարերկրյա լրատվամիջոցներից՝ 10  ներկայացուցիչ։–0–