Рейтинг@Mail.ru
USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Վրաստանը Հայաստանի համար խնդիրներ չի ստեղծի Ռուսաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով. Իսկանդարյան

24.12.2013, 18:31
Վրաստանը Հայաստանի համար խնդիրներ չի ստեղծի Ռուսաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Վրաստանը Հայաստանի համար խնդիրներ չի ստեղծի Ռուսաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով. Իսկանդարյան
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վրաստանը Հայաստանի համար խնդիրներ չի ստեղծի Ռուսաստանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքերով` վրացիները չեն կարող լավ արձագանքել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ Ռուսաստանի փոխհարաբերություններին, որոնք Վրաստանն իր տարածքն է համարում, իսկ Ռուսաստանը փոխգործակցում է նրանց հետ տասնյակ ոլորտներում և, մասնավորապես, վերջերս երկու հանրապետությունների հետ ապրանքների առանց տուրքի ներմուծման ռեժիմ է սահմանել։

Նա նաև ավելացրեց, որ չնայած նույնիսկ տարբեր արտաքին ուժերին միտված լինելուն` Հայաստանի և Վրաստանի միջև անկախության ողջ ընթացքում եղել են բավականին բարենպաստ հարաբերություններ։–0–