Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ–ի աշխատանքը տեղական ժողովրդավարության զարգացման հարցում. նախագահ

11.10.2013, 19:18
Հայաստանը բարձր է գնահատում Եվրախորհրդի դերը տեղական ժողովրդավարության զարգացման հարցում, ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում` ուղղված Եվրախորհրդի երկրների մայրաքաղաքների քաղաքապետների համաժողովի  մասնակիցներին։
Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ–ի աշխատանքը տեղական ժողովրդավարության զարգացման հարցում. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը բարձր է գնահատում Եվրախորհրդի դերը տեղական ժողովրդավարության զարգացման հարցում, ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում` ուղղված Եվրախորհրդի երկրների մայրաքաղաքների քաղաքապետների համաժողովի  մասնակիցներին։

Պետության ղեկավարի ուղերձն ընթերցել է փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։

«Համոզված ենք, որ տեղական ժողովրդավարությունը հասարակությունների ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է: Այս նկատառումով է, որ այդ ոլորտը ներառվել է Հայաստանի նախագահության առաջնայնություններում՝ որպես հիմնական ուղղություններից մեկը»,– նշել է նախագահը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

Ուղերձում նշվում է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն աշխատանքը, որ տարիներ ի վեր կատարում է Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Տեղական և շրջանային իշխանու¬թյուննե¬րի կոնգրեսը, անդամ երկրներում տեղական ժողովրդավարության զար¬գաց¬մ¬ան ուղ¬ղու¬թյամբ։

«Մեզ ուրախացնում է, որ տեղական ժողովրդավարությունը Հայաստանի առաջնահերթություններից մեկն է հայտարարվել, ինչը հիմք է հանդիսացել մեր կողմից այդ համաժողովն անցկացնելու համար, որը նվիրված է մայրաքաղաքի խնդիրներին»,– իր հերթին հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նա ավելացրեց նաև, որ սա արդեն երկրորդ խոշորագույն միջոցառումն է, որը նվիրված է ԵԽ–ում ՀՀ նախագահության շրջանակում տեղի ժողովրդավարությանը` հիշեցնելով, որ հունիսի 19–ին տեղի է ունեցել «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» համաժողովը։

Համաժողովի օրակարգի հարցերի թվում են քաղաքապետարանների,  հասարակական ծառայությունների տրամադրման հետ կապված խնդիրների քննարկումը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչների կյանքի որակի բարելավմանն ուղղված արդի մարտահրավերները։ –0–