Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական (ՖՈՏՈ)
20.08.2019,
17:12
ՀՀ վարչապետը նոր խորհրդական ունի
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական:
«Ինչպես եւ պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում», - գրել է վարչապետը Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ Նիկոլ փաշինյանը գրել էր. «Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը եւ կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:-0-