Рейтинг@Mail.ru
USD
361.43
EUR
404.4
RUB
4.302
GEL
139.01
2026 թ. հոկտեմբերի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Կարեն Կարապետյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

01.02.2018, 12:26
Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:
Կարեն Կարապետյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կարեն Կարապետյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին: -0-