Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ

15.04.2019, 14:06
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հանդիպման նպատակն է քննարկել ԼՂ հիմնահարցի հեռանկարները։
Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում անցկացվող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) մասնակցությամբ:

Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, հանդիպմանը մասնակցում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հանդիպման նպատակն է քննարկել ԼՂ հիմնահարցի հեռանկարները։-0-