Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+34

Ղրղըզստանի և Հայաստանի` ՄՄ–ին միանալու ճանապարհային քարտեզները կպատրաստվեն երկու ամսվա ընթացքում

12.11.2013, 13:37
Ղրղըզստանի և Հայաստանի` Մաքսային միությանը (ՄՄ)  միանալու ճանապարհային քարտեզները կպատրաստվեն երկու ամսվա ընթացքում, երեքշաբթի լրագորղներին է հայտնել ՌԴ նախագահի` տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը։
Ղրղըզստանի և Հայաստանի` ՄՄ–ին միանալու ճանապարհային քարտեզները կպատրաստվեն երկու ամսվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Ղրղըզստանի և Հայաստանի` Մաքսային միությանը (ՄՄ)  միանալու ճանապարհային քարտեզները կպատրաստվեն երկու ամսվա ընթացքում, երեքշաբթի լրագորղներին է հայտնել ՌԴ նախագահի` տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը։

«Մինչև այս տարեվերջ կձևավորվի Ղրղզստանի` Մաքսային միությանը միանալու ինտոգրացիոն գործընթացի ճանապարհային քարտեզը։ Ակնկալում ենք, որ ինտեգրման հաջորդ քայլին` Եվրասիական տնտեսական միությանն անցնելու պահին, Ղրղզստանի Հանրապետությունն արդեն կլինի ՄՄ կազմում»,– ասել է Գլազևը` ավելացնելով, որ դա կկատարվի «2015 թվականի սկզբից»։

Բացի այդ, մինչև այս ամսվա ավարտը կպատրաստվի նաև Հայաստանի` ՄՄ–ին միանալու ճանապարհային քարտեզը։

«Հայաստանի` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ համապատասխան աշխատանքային խմբի և ճանապարհային քարտեզի նախապատրաստման հարցը կլուծվի մինչև այս ամսվա վերջ»,– ասել է Գլազևը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։ -0-