«Արևելյան գործընկերություն» նախագիծը դեռևս վաղ է մի կողմ նետել. Մարկեդոնով
17.02.2014,
12:28
«Արևելյան գործընկերություն» նախագիծը, չնայած դրա իրագործման բոլոր առկա խնդիրներին, նույնիսկ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից դրա քննադատական գնահատականը, դեռևս վաղ է մի կողմ նետել, կարծում է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արևելյան գործընկերություն» նախագիծը, չնայած դրա իրագործման բոլոր առկա խնդիրներին, նույնիսկ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից դրա քննադատական գնահատականը, դեռևս վաղ է մի կողմ նետել, կարծում է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը։
«Դրա համար մի քանի պատճառներ կան։ Նախևառաջ, հենց ԵՄ պետություններն են շահագրգռված հետխորհրդային տարածքի երկրների` նորանկախ պետությունների, Եվրասիայի երկրների, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ համագործակցության շարունակությամբ, ում ինչպես հարմար է։ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո Եվրամիության 13 երկրներ պատրաստել են, այսպես կոչված, «Եվրոպական փաթեթ», որը «հետվիլնյուսյան իրողությունների» կողմնորոշում ունի»,– ասել է Մարկեդոնովը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախագծի շրջանակներում Հայաստանում Լեհաստանի դեսպանության ֆինանսական աջակցությամբ publicdialogues.info կայքում կազմակերպած բանավեճի ընթացքում։
Փորձագետի խոսքով` պայմանականորեն ասած` այդ ծրագիրը կարելի է անվանել «Վիլնյուսից Ռիգա» (Լատվիայի մայրաքաղաքում կանցկացվի ԱԳ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը)։
«Ինչ–որ բան կստացվի մտահղացումից թե ոչ, առայժմ ոչ ոք հարյուր տոկոս վստահությամբ չի կարող ասել։ Սակայն մի բան հաստատ է` ԵՄ–ն շահագրգռված է «կայուն հարևանությամբ» և փորձում է քաղաքականություն կառուցել այդ ուղղությամբ այնպես, ինչպես ինքն իրեն դա պատկերացնում է»,– ասել է Մարկեդոնովը։
Նա ավելացրել է, որ ԵՄ–ի նկատմամբ հետաքրքրություն կա հենց ԱԳ մասնակիցների մոտ, բայց այն տարբեր է։
«Ադրբեջանի մոտեցումը մոլդովականի նման չէ, Հայաստանն էլ ակնհայտ տարբերվում է Վրաստանից, իսկ Ուկրաինան Բելառուս չէ։ Բոլոր անդամ–պետությունները տարբեր հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, ԵՄ–ի հետ ինտեգրման տարբեր աստիճան և այդ ինտեգրման նկատմամբ տարբեր հետաքրքրություն։ Բայց նրանց բոլորին միավորում է ԵՄ–ին ասոցացվելու հետաքրքրվածությունը։ Թեև տարբեր կերպ է հասկացվում»,– կարծում է փորձագետը։
Նրանց կարծիքով` ինչ–որ մեկը պատրանքներ և մեծ սպասելիքներ ունի, ինչ–որ մեկն առաջնային է համարում պրագմատիկան և շահը։ «Բայց կրկնում եմ, առաջնային է հենց հետաքրքրվածությունը»,– ավելացրել է նա։
Փորձագետի կարծիքով` ԵՄ–ի հետ համագործակցության և Եվրոպայի հետ ինտեգրման մեծ պահանջարկ կա, սակայն այն բոլորը չեն կիսում, գոյություն ունեն լուրջ հակասություններ, հատկապես, եթե դրանք վերաբերում են ինքնության և տարածաշրջանային տարբերությունների, չլուծված հակամարտությունների հարցերին։
«Ինքնին այդ հակասությունները չեն վերանա, հետևաբար, Ռուսաստանի և ԵՄ–ի երկխոսությունը հետխորհրդային տարածքի ճակատագրերի վերաբերյալ ոչ միայն ցանկալի է, այլ նաև անխուսափելի։ Հարցը միայն այն է, թե երբ դա կգիտակցեն երկու կողմերը և ինչ ձևաչափեր կընտրեն այդ երկխոսության համար»,– ասել է Մարկեդոնովը։ -0-