Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Մարուքյանը նշել է հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն» վիճակը

25.04.2019, 17:15
Էդմոն Մարուքյանը նշել է հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն» վիճակը:
Մարուքյանը նշել է հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն» վիճակը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում տարակուսանք է հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակով:

«Դուք անգամ չեք պատկերացնում, թե որքան «փայլուն են» մեր հարաբերությունները: Օրինակ, հայտնի է դարձել, որ վերջի մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանում կանգնացրել են միայն հայ վարորդներին և թույլ չեն տվել մեքենա վարել հայկական վարորդական իրավունքներով: Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ այդ հարցը շուտով պետք է լուծվի, սակայն արդեն մի քանի ամիս է, որ այդ պրիմիտիվ, տարրական հարցը լուծում չի գտնում», - ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ այդ հարցով նրան հազարով քաղաքացիներ են դիմում:

«Ես չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Չեն կարողանում լուծել այդ տարրական հարցը; Ո ՞ ւր մնացին ձեր «փայլուն» հարաբերությունները: Գոնե մի խոսացեք այդ մասին: Օգտվելով առիթից, ցանկանում եմ կոչ անել կառավարությանը` լուծել այդ հարցը», - ասաց Մարուքյանը:

Մարուքյանը մեկնաբանեց նաև Հայաստանում տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված իրավիճակը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն առաջարկել է սահմանափակել «Միր», «ОРТ» և «Ռոսիա 1» հեռուստաալիքները հակահայկական հաղորդումների հեռարձակման ժամանակ:

«Ես ուղղակի զարմացած եմ, թե որտեղից են հայտնվում նման խոսակցություններ: Առաջին հերթին, չի կարելի այդպես անել, քանի որ Հայաստանի քաղաքացիները ոչ մի դեպքում չեն գտնվում ռուսական քարոզչության ազդեցության տակ են: Մեր մամուլն այնքան ազատ է, որ անգամ եթե այնտեղ կա քարոզչություն, ապա այն չի ազդում մեր ժողովուրդի վրա», - ասաց նա:

Երկրորդը, ըստ պատգամավորի, նման հարցերի արծածումը նշանակում է նոր խդիրների առաջացումը ոչ հեշտ հարաբերություններում:

«Ուղղակի ամոթ է: Իսկ ինչ վերաբերվում է այ ծրագրերի, որոնց համար մեզ քննադատում են, ինչ-որ վատ բաներ են ասում, ապա CNN-ով նույնպես կարող են այնպիսի ռեպորտաժներ լինեն, որոնք մեր սրտով չեն լինի», - ասաց Մարուքյանը:-0-