Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Մայիսի 1–ին ԱԺ հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը

26.04.2018, 12:21
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին։
Մայիսի 1–ին ԱԺ հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին, նշվում է ՀՀ ԱԺ–ի կայքում։

«ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», –նշված է Բաբլոյանի հայտարարության մեջ։–0–