Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

09.04.2018, 14:50
ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: 

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը։ Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։

«Կցանկանայի իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին ու ակնկալում շարունակել մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները», – նշված է թագուհու շնորհավորական ուղերձում։–0–