Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Մենք վրդովված ենք Բաքվում անցկացված հակահայկական երթին ռուս խորհրդարանականների մասնակցությամբ. ՀՀ դեսպան

27.02.2019, 17:20
Վարդան Տողանյանն «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուս խորհրդարանականների մասնակցությունը նախօրեին Բաքվում անցկացված հակահայկական երթին:
Մենք վրդովված ենք Բաքվում անցկացված հակահայկական երթին ռուս խորհրդարանականների մասնակցությամբ. ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուս խորհրդարանականների մասնակցությունը նախօրեին Բաքվում անցկացված հակահայկական երթին: Այդ մասին նշվում է դեսպանատան   Facebook–ի էջում:

«Մենք վրդովված ենք ռուս խորհդարանականների` Բաքվում անցկացված երթի մասնակցությամբ, ինչը կրում է բացահայտ հակահայկական բնույթ և իրականացվում է տարածաշրջանում վստահությունը վտանգելու նպատակով: Մեզ բացարձակ հասկանալի չեն այդ խորհդարանականների դրդապատճառները, ինչին են համերաշխություն հայտնում Բաքվում և ինչ «նպատակով են» մասնակցում առանձին պետության իշխանությունների քարողչության մաս կազմող նմանատիպ ակցիաների», - նշել է Տողանյանը:

Ըստ նրա, ինչպես ավելի վաղ, այնպես էլ այսօր Հայաստանը նպատակ ունի ընկերության կամուրջներ կառուցել, անկեղծ և դաշնակցային հարաբերություններ հաստատել:

«Հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան հակահայկական շարժմանը խորհդարանականների մասնակցությանը, ինչի նպատակն է` սերմանել անվստահություն և թյուրիմացություն», - նշել է Տողանյանը:

«Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը միջանցք էին թողել խաղաղ բնակչության համար, որպեսզի նրանք կարողանան անվտանգ հեռանալ պատերազմական գործողությունների դաշտից, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք տեղեկացված է եղել: Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել պատերազմական գոտուց խաղաղ բնակչության դուրսբերման համար:

Բացի այդ, խաղաղ բնակիչները գնդակահարվել են այն տարածքում, որը վերահսկվում է ադրբեջանական ուժերի կողմից: Փորձագետները կարծում են, որ «Խոջալուն» կազմակերպված է եղել ադրբեջանական ազգայնականների կողմից քաղաքական նպատակներով:-0-