Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Մի շարք նախարարներ են նշանակվել ՀՀ նախագահի հրամանագրով

30.05.2017, 22:14
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ստորագրել է մի շարք հրամանագրեր ՀՀ կառավարության նոր կազմում նախարարներ նշանակելու մասին։
Մի շարք նախարարներ են նշանակվել ՀՀ նախագահի հրամանագրով

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ստորագրել է մի շարք հրամանագրեր ՀՀ կառավարության նոր կազմում նախարարներ նշանակելու մասին։

Ինչպես հաղորդվում է ՀՀ նախագահի կայքում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Հրաչյա Ռոստոմյանը, մշակույթի նախարար` Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանը։

Մայիսի 25–ին ՀՀ նախագահը հրամանագրեր էր ստորագրել ՀՀ փոխվարչապետի և տասը նախարարների նշանակման մասին։


Այսպիսով, ներկայում թափուր են մնում կրթության և գիտության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների պաշտոնները: Պետության ղեկավարը մայիսի 18-ին ընդունեց կառավարության հրաժարականը: Նույն օրը նախագահ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին: Ըստ գործող օրենսդրության, նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում: Ինքը` կառավարությունը, ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում: Նախարարական կաբինետի ղեկավարը պետք է վայելի խորհրդարանական մեծամասնության և առավելագույն թվով պատգամավորների վստահությունը: -0-