Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

Միջազգային ասպարեզում «ուղեղների ակտիվ գրոհ» է ընթանում Ղարաբաղի հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ

06.05.2016, 16:23
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում միջազգային ասպարեզում «ուղեղների ակտիվ գրոհ» է ընթանում, ասաց ուրբաթ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Միջազգային ասպարեզում «ուղեղների ակտիվ գրոհ» է ընթանում Ղարաբաղի հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում միջազգային ասպարեզում «ուղեղների ակտիվ գրոհ» է ընթանում, ասաց ուրբաթ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ միջազգային ասպարեզում ուղեղների ակտիվ գրոհ է ընթանում, և ոչ մի լճացում չկա», - ասել է Զախարովան։

Նա նաև մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում է նախապատրաստվում։

ՌԴ արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, նման հանդիպում մշակվում է, սակայն հստակ տեղը և ժամը դեռ որոշված չեն:

«Կողմերը կապի մեջ են` հասկանալու համար, թե ինչպիսին կարող է լինել այդ հանդիպումը, և ինչպիսին կարող է լինել դրա կոնկրետ արդյունքը: Դեռ վաղ է խոսել հստակ ամսաթվի մասին, սակայն նման հանդիպումն ակտիորեն մշակվում է: Խոսքը, հավանաբար, առաջիկա շաբաթների մասին է, իսկ ձևաչափի մասին խոսելը չափազանց վաղ է», - ասել է Զախարովան:

Բացի այդ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն անդրադրձել է նախօրեին Հայաստանի կառավարությունում քննարկված` Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագծին:

Նրա խոսքով, չափազանց կարևոր է ճշգրիտ մոտենալ նրան, ինչ  ասվում է մայրաքաղաքներում, չձևափոխել և չփորձել խեղաթյուրել ասվածի էությունը:

 Նա նշել է, որ, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և այն, որ վերջերս սրացում է տեղի ունեցել, հարկավոր է պատասխանատվության գիտակցությամբ մոտենալ բոլոր բառերի մեկնաբանությանը։

Զախարովայի կարծիքով, ԶԼՄ-ներում շարադրված որոշ տեսություններ սադրիչ բնույթ ունեն, ինչը շատ վտանգավոր է:

«Մենք կապի մեջ ենք յուրաքանչյուր կողմի հետ, լսում ենք նրանց, միջնորդի դեր ենք կատարում, հստակ խոսում ենք իրավիճակի վերաբերյալ մեր գնահատականի մասին», - ասել է նա: -0-